Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գուտերիշը կոչ Է արել պայմաններ ապահովել Իրաք եւ Սիրիա քրիստոնյաների վերադառնալու համար

Գուտերիշը կոչ Է արել պայմաններ ապահովել Իրաք եւ Սիրիա քրիստոնյաների վերադառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեությունը մերձավորարեւելյան մշակույթի անքակտելի մասն Է, ուստի հարկավոր Է ապահովել դրա հետեւորդների վերադարձը Իրաք եւ Սիրիա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես խորապես համոզված եմ, որ այն բանից հետո, երբ Իրաքում եւ Սիրիայում իրադրությունը կկայունանա եւ քաղաքական որեւԷ լուծում կգտնվի, շատ կարեւոր Է ապահովել քրիստոնյաների եւ ընդհանրապես կրոնական փոքրամասնությունների հայրենիք վերադառնալու հնարավորությունը: Դա այն հարցն Է, որն անձամբ ինձ խիստ անհանգստացնում Է»,-պատրիարքին ասել Է գլխավոր քարտուղարը:

Քրիստոնեական համայնքները, նրա խոսքով, «(մերձավորարեւելյան) տարածաշրջանի ինքնության անքակտելի մասն են», եւ այնտեղ նրանք գոյություն են ունեցել իսլամի հայտնվելուց շատ առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]