Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը 
հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 21-ի նիստի օրակարգում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: «Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման: Պետք է բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: Երկու պայման կա, օֆշոր չի լինելու ու իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ չի լինելու դրա կառավարողը»:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն:

Ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գրուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]