Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ    

Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ

 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը մեկնել է Բեյրութ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից: Բեյրութում հավաքականը հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 25-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի հավաքականի հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները.

  1.   Արագադ Աբրամյան
    2. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան
    3. Արտյոմ Թավակալյան
    4. Ալբերտ Թադևոսյան
    5. Տադե Կեշիշյան
    6. Զաքարի Թավիթյան
    7. Արման Հակոբյան 
    8.Միքայել Հակոբյան
    9.Մեթյու Մադոյան
    10.Արամ Արսլանյան

Սևակ Կետենջյանը, Ալլան Հեսսը և Տոդդ Օ՛ Բրեյնը հավաքականին կմիանան Լիբանանում, իսկ Լուկաս Ֆիշերն ու Անդրանիկ Չրաբաշը՝
հունիսի 26-ին Կոպենհագենում:

Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]