1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թևան Պողոսյանը ողջունում է նոր Հայաստանում բացասական երևույթների դեմ պայքարը

Թևան Պողոսյանը ողջունում է նոր Հայաստանում բացասական երևույթների դեմ 
պայքարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն ու կառավարությունը գտնվում են ակտիվ համագործակցության դաշտում՝ նախկին պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով:

Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, հիմք է ծառայելու բոլոր բացասական երևույթների դեմ պայքարին: «Ես ողջունում եմ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխությունների միտումը, դատական իշխանության համար անկախություն ապահովումը:  Օր առաջ կցանկանայի,  որ ձևավորվեր քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական ուժերը, և այն կինի հանրության համար ընկալելի»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը ուրախությամբ փաստեց, որ Հայաստանը կարողանում է իր ճիշտ ստորագրությունը պահպանել միջազգային արենայում: «Պետք է շարունակել նաև համագործակցությունը անվտանգության խնդիրների հետ կապված՝ բարելավելու համար մեր անվտանգությունը միջազգային ատյաններում, համագործակցելով ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Պողոսյանն ընդգծեց, որ սահմանին ակտիվություն նկատվում է դեռ ապրիլից սկսած: « Հայկական զինված ուժերն ու պաշտպանության բանակը զգոն են, տիրապետում են իրավիճակին, և մենք պետք է ցույց տանք, որ զարգացման ցանկացած սցենարի դեպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել, և որ  ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]