Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետի 
նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով: Դատարանի հիշյալ որոշման դեմ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր բերվել:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

20.06.2018թ.-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը և վերացրել այլընտրանքային խափանման միջոց գրավը: Թ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ բացի Թ. Շ.-ից, վերը նշված քրեական գործով, բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչն ու ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]