Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարճաղբյուրում հիմնանորոգվում են ճանապարհ եւ կամուրջ

Կարճաղբյուրում հիմնանորոգվում են ճանապարհ եւ կամուրջ

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի միջոցներով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ասֆալտապատվում է 2200 մետր երկարության ներհամայնքային ճանապարհ, հիմնանորոգվում երկու թաղամասերն իրար կապող վթարային կամուրջը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, այս ծրագրի իրականացման արդյունքում Կարճաղբյուրի չորս թաղամաս կունենա ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ, իսկ Կարճաղբյուր գետի վրա կառուցված կամուրջը, որն իրար է կապում գյուղի երկու թաղամասերը, ինչպես նաեւ Կարճաղբյուր-Ծովակ-Ախպրաձոր բնակավայրերը, այլեւս վտանգավոր իրավիճակ չի ստեղծի տրանսպորտային երթեւեկության համար: 218 միլիոն դրամ հատկացվել է ճանապարհների ասֆալտապատման, 57 միլիոն դրամ՝ կամրջի հիմնանորոգման նպատակին:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք կունենանք ավելի քան 4 կիլոմետր երկարության ասֆալտապատ ճանապարհներ, որոնք գտնվում են գյուղի կենտրոնական փողոցներում: Կարելի է ասել, որ համայնքի մոտ 50 տոկոսն արդեն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենա:Գյուղի կենտրոնական ճանապարհը 2 կիլոմետր երկարությամբ ասֆալտապատվել է մի քանի տարի առաջ, կրկին պետբյուջեի միջոցներով: Մնացած թաղամասերի ասֆալտապատման համար կփորձենք միջոցներ գտնել առաջիկայում, իսկ այս տարի տեղական բյուջեի միջոցներով կլուսավորենք ասֆալտապատ փողոցները մոտ 1 կիլոմետր երկարությամբ: Այս երկու ծրագրերի իրականացմամբ մեր համայնքի համար կենսական նշանակության խնդիրներ են լուծվում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի երկրորդ կեսին: Առայժմ շինարարական երկու տեղամասում էլ ընթանում են հողային աշխատանքներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]