Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անտվերպենի նավահանգստում մաքսավորները շուրջ մեկ տոննա հերոին են առգրավել

Անտվերպենի նավահանգստում մաքսավորները շուրջ մեկ տոննա հերոին են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Անտվերպենի նավահանգստի մաքսային ծառայության աշխատողներն ավելի քան 954 կիլոգրամ հերոին են առգրավել Իրանից ժամանած նավը զննելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքի դատախազության ներկայացուցիչ Քեն Վիտպասը:

«Սոդայով բեռնարկղի համակարգչային լուսագրության արդյունքում պարզվել Է 57 պարկերի առկայություն, որոնցից յուրաքանչյուրը պարունակել Է 15 կիլոգրամ հերոին, իսկ ընդամենը հայտնաբերվել Է 954,4 կիլոգրամ հերոին»,- ասել Է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ դա հերոինի ամենամեծ ծավալներից մեկն Է, որն առգրավվել Է Անտվերպենի նավահանգստում: Բռնագրավված հերոինի արժեքը գնահատվում Է մոտավորապես 55 միլիոն եվրո: Կատարվող հետաքննության շրջանակներում արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, հայտնել Է դատախազության ներկայացուցիչը: Բելգիայի Անտվերպենի նավահանգիստն անվանում են Եվրոպայի կոկաինային «դարպասներ»:

Կոլումբիական կարտելների կողմից Եվրոպային մատակարարվող կոկաինի ծավալով Անտվերպենը 2016 թվականին առաջ Է անցել Նիդեռլանդների Ռոտերդամի եւ Գերմանիայի Համբուրգի ծովային տերմինալներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]