Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվում է

Ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել 12 բանկԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», «Ամերիա», «Արարատ», «Արդշին», «Արմսվիս», «Ինեկո», «Կոնվերս»,  «Հայբիզնես»,  «Հայէկոնոմ», «Էվոկա», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲՀայաստան բանկ»)  և 3 վարկային կազմակերպությունՀայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» (նախկին՝ ՓՄՁ ներդրումներ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»):

Պիլոտային ծրագրից օգտվելու նպատակով 2017թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 25 նախնական հայտ՝  շուրջ 2 մլրդ դրամ գումարի չափով, որոնցից  բանկերի կողմից հաստատվել են 20 ընկերության վարկի տրա-մադրման դիմումները՝ 1341.0 մլն դրամի չափով:

2018թ. ծրագիրը շարունակվում է առավել ընդլայնված ծավալով։ Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ։

2018թ. հունիսի 19-ի դրությամբ ծրագրից օգտվելու նպատակով 13 ընկերություն նախնական հայտ են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ընդհանուր 3060,2 մլն դրամի չափով, որոնց վերաբերյալ տրվել են դրական եզրակացություններ։

2018թ. մայիսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաստատվել են երկու հայտ՝ 489.0 մլն դրամի չափով, իսկ մյուսները գտնվում են ուսումնասիրությունների փուլում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]