Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը

Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, իրականության հետ որևէ աղերս չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Հայկական օրաթերթերից մեկը հրապարակում էր արել այն մասին, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, նրան տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]