Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից  զրկելուն

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից  
զրկելուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու մասին միջնորդություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց խոսակցությունները, թե Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին դեմ քվեարկած երեք պատգամավորներից մեկն ինքն է:  «Ո՞վ է ասում, որ ես եմ եղել դեմ քվեարկողը։ Ես ասացի, որ կողմ եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ շատ վատ են արել նրանք, ովքեր դեմ են քվեարկել:

Հարցին՝ այցելե՞լ է Մանվել Գրիգորյանին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք այցելեմ: Էս 4 տարի շա՞տ եմ այցելել, որ հիմա այցելեմ»:

Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում փակ քվեարկությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն տվեց նրան ազատությունից զրկելու միջնորդությանը: ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդություններին էլ 3 պատգամավոր դեմ է քվեարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]