Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

CBS-ն պլանավորում Է ընդլայնել Star Trek ֆրանշիզան. Variety

CBS-ն պլանավորում Է ընդլայնել Star Trek ֆրանշիզան. Variety

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CBS ամերիկյան հեռուստաընկերությունը պլանավորում Է Star Trek ֆրանշիզան ընդլայնել նոր նախագծերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Variety հանդեսը:

Նրա տվյալներով՝ հեռուստաընկերությունը հինգ տարի ժամկետով պարտավորագիր Է ստորագրել սցենարիստ եւ ռեժիսոր Ալեքս Կուրտցմանի հետ, որը Star Trek. Discovery սերիալի (2017 թվականից մինչ այժմ) ստեղծողն ու գործադիր պրոդյուսերն Է: Գործարքը նախատեսում Է հեռուստատեսության համար նոր սերիալների, մինի-սերիալների, ինչպես նաեւ անիմացիոն շոուների ստեղծում:

Ինչպես գրում Է հրատարակությունը, ներկայում հեռուստաընկերությունը հրաժարվում Է հաստատել որեւԷ կոնկրետ նախագծի վրա աշխատանքը:

Star Trek-ը ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆրանշիզա Է, որն ներառում Է սերիալներ, ֆիլմեր եւ համակարգչային խաղեր: Օրիգինալ սերիալի առաջին Էպիզոդը ցուցադրվել Է 1966 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]