Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում

 ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն 
դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում ներառելու միջոցով: Հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։
ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» որոշումներով հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը և հավանություն տրվել ներդրումային պլանին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]