Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այժմ ամենավտանգավոր պահն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Այժմ ամենավտանգավոր պահն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այն կարծիքին Է, որ ներկա ժամանակաշրջանն ամենավտանգավորն Է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: Համապատասխան հայտարարությունը նա արել Է El Mundo թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ աշխարհն անհամեմատ ավելի անկանխատեսելի Է, ինչը մեզանից հնարավորություն Է պահանջում՝ հակազդել միաժամանակ տարբեր ուղղություններից եկող սպառնալիքներին»,-նշել Է դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «գլոբալ մասշտաբով սա ամենավտանգավոր պահն Է առնվազն սառը պատերազմի ավարտից հետո»: «Շատ տարբերություններ կան դաշինքի սպառնալիքների միջեւ»,-ընդգծել Է Ստոլտենբերգը:

Նա նշել Է, որ ՆԱՏՕ-ի անդամների միջեւ «անցյալում Էլ տարբեր տեսլականներ են եղել մի շարք հարցերի շուրջ, բայց ամեն անգամ մենք ի վիճակի ենք եղել համաձայնության գալ»: «Ես չեմ ասում, որ այսօր գոյություն չունեն լուրջ տարաձայնություններ: Բայց պատմական դասն այն Է, որ դաշինքը կատարում Է գլխավոր հանձնառությունը՝ պաշտպանությունը,-ընդգծել Է Ստոլտենբերգը:-Անկասկած, այսօր մենք տարաձայնություններ ենք տեսնում առեւտրին, կլիմայի փոփոխմանը, իրանական համաձայնագրին վերաբերող հարցերում, բայց միեւնույն ժամանակ ատլանտյան համագործակցությունն ավելի ուժեղ Է, քան երկու տարի առաջ»:

«Ռուսաստանը գիտի, որ մենք երբեք այնպիսի բան թույլ չենք տա ՆԱՏՕ-ի անդամի հետ, ինչ տեղի ունեցավ Ղրիմում,-ասել Է գլխավոր քարտուղարը:-Միեւնույն ժամանակ մենք հասկանալ ենք տալիս, որ նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների մրցավազք չենք ցանկանում: Ռուսաստանը մեր հարեւանն Է, ուստի մենք կշարունակենք ջանալ՝ բարելավելու հարաբերությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]