Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել Է նկարիչ Եվգենի Վախթանգովը

Մահացել Է նկարիչ Եվգենի Վախթանգովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 75 տարեկան հասակում վախճանվել Է Ռուսաստանի Գերարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Վախթանգովը՝ Վախթանգովի թատրոնի հիմնադրի թոռը: Հունիսի 19-ին այս մասին հաղորդվել Է թատրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարչի մահվան պատճառը չի նշվում: Հուղարկավորության ժամանակն ու վայրը կհայտարարվեն ավելի ուշ: «Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել Է Եվգենի Սերգեյի Վախթանգովը՝ գեղանկարիչը, մանկավարժը, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը, մեր թատրոնի հիմնադիր Եվգենի Բոգրատիոնի Վախթանգովի թոռը: Վախթանգովցիները խորին ցավակցություն են հայտնում նրա հարազատներին, մերձավորներին, բարեկամներին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Վախթանգովի գործերը ներառվել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի եւ ամբողջ աշխարհում մասնավոր հավաքածուների մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]