Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 7,7 մլն դրամի վնաս

Բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 
շուրջ 7,7 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հունիսիի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 18 իրավախախտում, 10-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 730.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.699.832 ՀՀ դրամ:          

Մասնավորապես`   

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:  

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.896.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ 

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 թեղի, 6 բոխի, 1 ուռենի, 15 հաճարենի) հաշվարկվել է 2.334.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (32.8 խմ)՝ 1.561.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

ՀՀ Արմավիրի մարզ` ձկան ապօրինի որսի 4 դեպքով (կապուտ, կարաս) հաշվարկվել է 20.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 280.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,

 հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախատման 3 դեպք։ 

 Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.782.832 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ 

ՀՀ Արագածոտնի մարզ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 516.154 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 3.266.678 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ 

ՀՀ Արմավիրի մարզ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]