Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն դիմել է քաղաքացիներին աջակցել ապրիլի 4-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձին գտնելու հարցում  

ՀՔԾ-ն դիմել է քաղաքացիներին աջակցել ապրիլի 4-ին ոստիկանների կողմից բռնության 
ենթարկված անձին գտնելու հարցում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, հիշյալ քրեական գործով քննություն է կատարվում 2018 թ. ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով:

Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաև համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից  22 ապրիլի 4-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն:

Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պարզելու բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` նրան տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:

ՀՔԾ-ն տեսագրության մեջ երևացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա կամ զանգահարել (+374)99 060 266 հեռախոսահամարով: 

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]