Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի

Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա 
երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից հունիսի 19-ին ժամը 11.00-ին, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 19 շենքի տներից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն և 1992 թ. ծնված Լուսինե Դ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք հունիսի 16-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) պատժի կրումից խուսափելու համար:
Նույն օրը ժամը 13.30-ին, Լևոն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, իսկ Լուսինե Դ.-ն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]