Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

CNN-ի հարցումը Մելանյա Թրամփի վարկանիշի անկում Է արձանագրել

CNN-ի հարցումը Մելանյա Թրամփի վարկանիշի անկում Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նվազել Է այն ամերիկացիների թիվը, որոնք դրանկան են վերաբերվում ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով սեփական հարցման տվյալները:

Առաջին տիկնոջ նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտարարել Է հարցվածների 51 տոկոսը, այն դեպքում, երբ մայիսին այդ մասին ասում Էր 57 տոկոսը: ԱՄՆ-ի առաջին տիկնոջը հավանություն չի տալիս հարցման մասնակցիների 29 տոկոսը (մայիսին՝ 27 տոկոսը):

Հարցումն անցկացվել Է հունիսի 14-17-ին՝ այն բանից մեկ ամիս անց, երբ Մելանյան հիվանդանոց տեղափովեց, որտեղ նա երիկամների վիրահատություն տարավ: Հիվանդության կապակցությամբ նա հանրության մեջ չի երեւացել 25 օր: Մինչդեռ, իխնչպես վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության անցկացրած հարցման տվյալները, ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն Է տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է նրա պաշտոնավարման ընթացքում:

Նախագահի գործունեությանը հավանություն տվողների իննսուն տոկոսը հանրապետականներ են: Նշվում Է, որ, անկախ Թրամփի գործունեությունից, քիչ հավանական Է, որ նա կկարողանա ավելի մեծ աջակցություն ստանալ դեմոկրատներից: Մարտին Թրամփի գործունեության հավանության վարկանիշը, որը կազմվել Էր NBC հեռուստաալիքի եւ Wall Street Journal հրատարակության հարցման արդյունքներով, կազմել Էր 43 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]