Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը եւ Սի Ցզինպինը քննարկել են Սինգապուրի գագաթնաժողովի արդյունքները

Կիմ Չեն Ունը եւ Սի Ցզինպինը քննարկել են Սինգապուրի գագաթնաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել Է Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ Փհենյանի ջանքերին «վճռական աջակցության» մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հավելելով, որ «բանակցություններն անցել են ջերմ, անկեղծ ու բարեկամական մթնոլորտում»:

Կիմ Չեն ՈՒնը խոստացել Է Չինաստանի ղեկավարությանը, որ Փհենյանը մշտական կապ կպահպանի ՉԺՀ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի «կայուն խաղաղություն ապահովի թերակղզու նոր ապագայի ձեւավորման գործընթացում»:

Ինչպես նշվում Է Չինաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, Սի Ցզինպինը «հաճույքով Է հետեւում» ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածությունների իրագործմանը եւ բարձր Է գնահատում Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի «ռազմավարական շփումներն» ու ԿԺԴՀ-ի առաջնորդի ներկայիս այցը Պեկին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]