Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ

Ռուսաստանի երկրորդ հաղթանակը, Եգիպտոսի երկրորդ պարտությունը. A խումբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ախարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց Եգիպտոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում երկու թիմերը շատ զգուշ և հավասարակշռված էին գործում, սակայն քիչ-քիչ սկսեցին կորցնել գնդակը:  Ռուսաստանը չէր կարողանում գտնել Եգիպտոսի խոցելի կողմը, իսկ եգիպտացիները չէին կարողանում դիպուկ եզրափակել գրոհները: Վիճակագրությունն էլ փաստում էր մի բան, որ երկու թիմերն էլ հավասարաչափ էին տիրում գնդակին, կատարում փոխանցումներ, նույնիսկ հավասարաչափ վազում մարզադաշտում:

 

Խաղակեսի վերջնամասում երկու թիմերը սկսեցին ահռելի մեծ ուժով գրոհել: Նույնիսկ շատ վտանգավոր պահ ուներ Եգիպտոսի «աստղը»՝ Մո Սալահը: Ռուսներն էլ իրենց հերթին ամեն հնարավոր առիթ օգտագործում էին հարվածներ կատարելու համար:

 

Երկրորդ կեսի հենց մեկնարկին Եգիպտոսի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆատհին: Ռուսները չբավարարվեցին ձեռքբերածով: Դենիս Չերիշևը խաղի 59-րդ րոպեին գնդակը դարպասապահի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը: Չէր էր անցել 3 րոպե, երբ Ռուսաստանը խփեց նաև երրորդ գոլը: Ձյուբան հրաշալի անցումով գրավեց Եգիպտոսի հավաքականի դարպասը:

 

Հանդիպման 72-րդ ռուսները սեփական տուգանային հրապարակի սահմաններում խախեցին խաղի կանոնները Սալահի նկատմամբ և վերջինս անվրեպ իրացրեց հարվածը՝ 3:1: Ի վերջո «փարավոններին» խաղը փրկել չհաջողվեց և ռուսները երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: 

 

Խմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանը կխաղա Ուրուգվայի հետ հունիսի 25-ին: Եգիպտոսի վերջին մրցակիցը Սաուդյան Արաբիան է: Այդ խաղը ևս կկայանա հունիսի 25-ին: Երկու տուրերից հետո Ռուսաստանն ունի 6 միավոր և խմբի առաջատարն է: Դեռևս իր երկրորդ հանդիպումը չի անցկացրել Ուրուգվայը և ունի միայն 3 միավոր: Եգիպտոս և Սաուդյան Արաբիան միավոր չունեն:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]