Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպական միությունը վստահ է՝ ԼՂ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում

Եվրոպական միությունը վստահ է՝ ԼՂ հակամարտությունը պահանջում է արագ 
քաղաքական կարգավորում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Ինչպես փոխանցում է «Արևմենպրես»-ը, այդ մասին նշված է Եվրոպական Միության պաշտոնական  կայքում հրապարակված  ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում կայունության և բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Եվրոպական միությունը վստահ է, որ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: 2003 թվականից Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն աշխատում է Եվրոպական միության և տարածաշրջանի երկրների միջև երկխոսությանը նպաստելու ուղղությամբ և օժանդակություն ցուցաբերում ԵՄ-ին՝ այդ երկրների նկատմամբ համապարփակ քաղաքականություն մշակելու գործում: ԵՄ-ն, այդ թվում՝ Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով աջակցում և լրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով»,- ասված է փաստաթղթում:       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]