Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ

Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել 
ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը հրապարակել է Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթուղթ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի հետ նպատակ ունեն նպաստել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը և կայուն տնտեսական աճին, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդմանն ու տրանսպորտային հաղորդակցությանը, մարդկանց միջև կապերի սերտացմանը:

«Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվեցին 2015 թվականի դեկտեմբերին, ինչի արդյունքում 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է համաձայնագիրը՝ նախաձեռնելով դրա կիրարկումը 2018 թվականի հունիսի 1-ից: Փաստաթուղթը ժամանակակից, համապարփակ և հավակնոտ է, որի նպատակն է խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և փոխադարևձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Համաձայն նոր համաձայնագրի՝ Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ մշակել են գործընկերության առաջնահերթությունները. դրանք են՝ ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ կառավարումը, տնտեսական զարգացումը, էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը»,- ասված է փաստաթղթում:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]