Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն

ԵՄ-ն  անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել  է 120 միլիոն եվրոյի 
աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը սկսած 2014 թվականից Հայաստանին շուրջ  120 միլիոն եվրոյի աջակցություն  է տրամադրել՝ ուղղված տնտեսության և նորարարությունների զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության պաշտոնական  կայքում հրապարակված  ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և էներգաարդյունավետությունը բարձրացնող ծրագրերի համար ֆինանսավորում է ստացել ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ ԵՄ աջակցության նպատակն է կոնկրետ արդյունքներ արձանագրել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են դատական ոլորտի բարեփոխումները, ֆինանսների հասանելիությունը, կապը, կրթությունը և այլն:

Սկսած 2014 թվականից՝ Հայաստանն օգտվել է ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամի 70 միլիոն եվրոյի դրամաշնորհներից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am