Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՔԴՄ երիտասարդական միության ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հունիսի 19-ին հյուրընկալել է Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄ) երիտասարդական միության ներկայացուցիչներին: Միությունը Եվրոպայի ամենամեծ քաղաքական երիտասարդական կազմակերպությունն է, որն ունի մոտ 120.000 անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում Աշոտ Սմբատյանը հակիրճ ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև ներքին քաղաքականության վերջին զարգացումները:

Դեսպանը նաև անդրադարձել է տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ելույթի ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ