Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հայ- ճապոնական համագործակցության հեռանկարները

Արթուր Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հայ-
ճապոնական համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների  բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝  նախարարը շնորհակալություն է  հայտնել Ճապոնիայի  կառավարության կողմից Հայաստանի  էներգետիկայի բնագավառին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առկա  փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական:

Դեսպան Յամադայը կարևորել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով, որ այն նոր ազդակ կդառնա ներդրումների ներգրավման համար:

Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։

Հանդիպման ավարտին դեսպան Ջուն Յամադայը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]