Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կմեծանա կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը

Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում  կմեծանա կառավարման համակարգում կանանց 
ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «թավշա հեղափոխության» իրագործման վճռական գործոններից է համարում կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց «Սինոփսիս Արմենիա» ընկերություն կատարած այցի ժամանակ իր ելույթում:

«Շատ է նշվում, որ մեր հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն է և դա այդպես է, բայց իմ կարծիքով վճռական քաղաքական գործոններից մեկը, որ մեր հեղափոխությունը բերել է հաղթանակի, կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունն է: Ես արդեն 28 տարի Հայաստանում մասնակցում եմ հանրահավաքների ու երբեք չեմ տեսել, որ հրապարակում կանգնածների 30-40 տոկոսը լինեն կանայք: Սա այն վճռական գործոնն է եղել, որը բերել է իրավիճակի փոփոխության և նաև վճռական՝ այն իմաստով, որ գործընթացները ընթացել են խաղաղ ձևով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ վերազգային այս ընկերությունում աշխատող կանանց թվաքանակը երեք անգամ մեծ է համաշխարհային միջինից, այսինքն՝ «Սինոփսիս Արմենիա»-ում աշխատողների մեկ երրորդը կանայք են, մինչդեռ այլ երկրների մասնաճյուղերում այդ ցուցանիշը միջինում 8 տոկոս է: Սա, ըստ Փաշինյանի, քաղաքական նշանականության հարց է, քանի որ այս մասնագետներն ազդեցության չեն ենթարկվում և նրանց «հնարավոր չէ ասել, այսպես վարվի, այլապես աշխատանքից կազատեմ»: «Ես ողջունում եմ «Սինոփսիս» ընկերությանն ու բոլոր կանանց, ովքեր որոշել են մասնագիտական, քաղաքական, քաղաքացիական ակտիվություն ցուցաբարել, և ես հույս ունեմ, որ առաջիկայում իշխանության և կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա»,-ավելացրեց ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]