Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի

Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության   արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինհ ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով  հյուրին՝  նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և  համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը: ԿԳ նախարարը,  ներկայացնելով կրթական բարեփոխումների ուղղությունները, հիմնականում անդրադարձել է հանրակրթության ոլորտին: «Մեր առաջնահերթությունը հանրակրթությունն է, քանի որ այս ոլորտի հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների ճակատագիրը»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա մտահոգություն է հայտնել փոքրաթիվ դպրոցների խնդրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկայումս քննարկվում են  տարբեր նախագծեր, որոնցից մեկն էլ գյուղական համայնքներում կրթամշակութային կենտրոնների մոդելն է: Անդրադառնալով օտար լեզուների դասավանդման զարգացման խնդիրներին՝ ԿԳ նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանատան և Բրիտանական խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որն ուղղված է հանրակրթական դպրոցներում անգլերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, անգլերենի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացմանը:

Իր հերթին դեսպան Ֆարնուորթին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում: Համագործակցության առկա ծրագրերից դեսպան Ֆարնուորթին առանձնացրել է Հայաստանի տարբեր մարզերում գործող անգլերենի խմբակների ծրագիրը, անդրադարձել կրթության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]