Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ նախարարը քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ նախարարը քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպային և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյին` ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և պետությունը միջոցներ է ձեռնարկում այս ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու և նրանց մրցակցային կարողությունները բարելավելու ուղղությամբ

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հայաստանում GIZ-ի  կողմից իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում` նաև «Մասնավոր հատվածի զարգացում և տեխնիակական մասնագիտական կրթություն և վերապատրաստում հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակում արդեն վեց տարի  աջակցություն է ցուցաբերվում գինեգործության և տուրիզմի ոլորտներին:

Աննա Կեմպան փաստել է, որ վերջին տարիների ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել GIZ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև, հատկապես Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով` ուղղված Հայաստանում գինեգործության զարգացմանը: Այս համագործակցության արդյունքներից են շարունակական օժանդակությունը Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիային, ինչպես նաև մի շարք մարզերի տնայնագործ գինեգործների: Միաժամանակ նա վստահեցրել է, որ GIZ-ի ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ:

Քննարկվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծմանն առնչվող հարցեր, ինչը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]