Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակությանը

Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Գերմանիայի Դաշնային 
Հանրապետության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության  պատվիրակությանը` ԳԴՀ ՊՆ ՌՈ հրամանատար, միջազգային համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Տորստեն Փ. Ստոլլի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԴՀ ՊՆ ՌՈ դպրոցում անցկացվող դասընթացներին ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության և պարետային ծառայության զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և նորաստեղծ խաղաղապահ դասակի գործառույթներին:

ԳԴՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշտակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]