Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրեց երկրի անվանումը փոխելու համաձայնագիրը

Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրեց երկրի անվանումը փոխելու համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել Է երկրի անվանումը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության» փոխելու վերաբերյալ Հունաստանի հետ կնքված համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել են եվրոպական ԶԼՄ-ները:

Նշվում Է, որ Աթենքի հետ ստորագրված համաձայնագիրը պաշտպանել Է մակեդոնական խորհրդարանի անդամների մեծամասնությունը՝ 69 մարդ: Ընդսմին ընդդիմադիր Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Այժմ Մակեդոնիայում պետք Է կայանա հանրաքվե, որտեղ երկրի քաղաքացիները կկարողանան քվեարկել Աթենքի հետ համաձայնագրի օգտին կամ դրա դեմ: Հանրաքվեի անցկացումը պլանավորված Է աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]