Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԽԽՎ-ն հետեւելու Է Թուրքիայի ընտրություններին, չնայած Անկարայի քննադատությանը

ԵԽԽՎ-ն հետեւելու Է Թուրքիայի ընտրություններին, չնայած Անկարայի քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ն կմասնակցի Թուրքիայի նախագահի վաղաժամկետ ընտրությունների դիտարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության աշխատակազմում:

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը իշխանությունների հրավերով 33 մարդուց բաղկացած պատվիրակություն կուղարկի Թուրքիա՝ հետեւելու վաղաժամկետ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ միանալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովից եւ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից դիտորդներին»,-ճշտել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ «պատվիրակությունը՝ Օլենա Սոտնիկի (Ուկրաինա) գլխավորությամբ, երկրում կգտնվի հունիսի 22-ից մինչեւ 25-ը եւ պլանավորում Է հանդիպել նախագահի թեկնածուների (կամ նրանց ներկայացուցիչների) եւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ»:

Հունիսի 24-ին քվեարկությունը դիտարկելուց առաջ պատվիրակությունը նաեւ հանդիպում կունենա Ընտրությունների բարձրագույն խորհրդի նախագահի ու անդամների, Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդի, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրախորհրդի իրավական հարցերի անկախ փորձագետների խումբը, իրավաբանական աջակցություն կցուցաբերի պատվիրակության այցի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]