Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կարեն Աղամյանը բարձրաձայնում է մինչ իր պաշտոնավարումը նկարիչների միությունում բազմաթիվ ապօրինությունների մասին

Կարեն Աղամյանը բարձրաձայնում է մինչ իր պաշտոնավարումը նկարիչների 
միությունում բազմաթիվ ապօրինությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ընդգծում է, որ մինչ իր ընտրվելը միության ներսում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել: Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ ինքը ստանձնել է միության նախագահի պարտականությունները 1998 թվականին, իսկ մինչ այդ միության ներսում բազմաթիվ ապօրինություններ են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ միությունը հարուստ կառույց է եղել, անգամ գեղարվեստի ֆոնդ է ունեցել: «Ես նախագահ եմ ընտրվել 1998 թվականին, երբ կար 11 թեկնածու: Պարտականություններս տանձնելուց հետո պարզվեց, թե ինչ էր կատավում այստեղ: Կան փաստաթղթեր, որ, մինչ իմ նախագահ ընտրվելը, միության ունեցվածքի  58 տոկոսից ավելին ապօրինաբար վաճառվել է: Կար նաև սրճարան, որը 1997 թվականին վաճառվել է 700 հարյուր դոլարով»,-շեշտեց նա:

Աղամյանի խոսքով` եղել են լրատվամիջոցներ, որոնք բազմիցս բարձրաձայնել են այն, թե  ինչպես է շենքը գնվել, ով է եղել  առաջին գնորդը, ինչպես է այն գրավ դրվել տարբեր բանկերում:

Աղամյանը խոստովանեց, որ ընտրվելուց անմիջապես հետո չի անդրադարձել մի շարք խնդիրների, քանի որ չի իմացել դրանց մասին: «Շատ բան պարզել եմ երկու տարի հետո և քայլեր արել: Երբ շենքին վերաբերող հարցը բարձրաձայնեցի  դատարաններում, իմ դեմ  ելան խոշոր կազմակեպություններ, իսկ ես անգամ իրավաբան չունեի, հետևաբար պարտվեցի: Մինչ օրս միությունը իրավաբան չունի: Իմ աշխատավարձը 80 000 դրամ է, մենք չունենք այդպիսի գումարներ: Փաստեմ, որ պետական բյուջեից մենք երբեք գումար չենք ստացել»,-եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]