Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ

Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Բաղըր Նոբախտը հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Fars գործակալությունը:

«Մենք երբեք բանակցություններ չենք վարում ազգային անվտանգության հարցերի շուրջը, ընդսմին երկխոսությունը մնում Է մեր քաղաքականության գործիքներից մեկը: Սակայն նման մարդու (Դոնալդ Թրամփի) հետ բանակցություններ անցկացնելը ոչ մի տրամաբանություն չունի»,-ասել Է Նոբախտը: Կառավարության ներկայացուցչի հայտարարությունն արվել Է մի շարք հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու խնդրանք բովանդակող նամակին ի պատասխան, որը երկրի ղեկավարությանը գրել են բարենորոգումների կողմնակից մի խումբ իրանցի քաղաքական գործիչներ:

«Միջուկային գործարքը կնքվել Է բանակցությունների արդյունքում, եւ նա, ով խախտել Է նախկին պարտավորությունները, վստահության արժանի չԷ»,-նշել Է քաղաքական գործիչը: Նա հավելել Է, որ «այժմ հիմքեր չկան նման մարդու հետ երկխոսելու համար, բայց միեւնույն ժամանակ Իրանը բանակցություններ Է վարում եվրոպական երկրների հետ»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]