1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վանաձորցի բազմանդամ ընտանիքը դոմիկից  տեղափոխվեց նոր տուն

Վանաձորցի բազմանդամ ընտանիքը դոմիկից  տեղափոխվեց նոր տուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես տան մեջ եմ մեծացել, չգիտեի` դոմիկն ինչ է». Աստղիկն ամուսնությունից հետո տեսավ ու զգաց հետերկրաշարժյան Վանաձորի դոմիկային կյանքը: Հայաստանի հյուսիսը փլատակների տակ թողած երկրաշարժի տարում է ծնվել, աղետի գոտուց հեռու, բայց ընտանեկան կյանքը պետք է աղետալի պայմաններում սկսեր ու անցկացներ:

Կնոջ համար  8 տարի է, իսկ Բագրատն արդեն 28 տարի է դոմիկում է ապրում: Դոմիկում է կորցրել հորը. 54 տարեկանում մահացել է տան կենցաղային պայմանների պատճառով առաջացած հիվանդություններից: Բագրատի մայրն էլ ապրում է ծանր ախտորոշումով. 57-ամյա Անահիտ Ավետիսյանն արյան քաղցկեղ ունի:

Աստղիկն ու Բարգրատը 3 երեխա են մեծացնում: Աննան առաջին դասարանում է սովորում, որդին` Սերգեյը, 6 տարեկան է, իսկ տան կրտսերը 3-ամյա Անին է: Մնացականյան ամուսինները մշտական աշխատանք չունեն. ընտանիքի եկամուտը օգնության նպաստն է` 30 հազար դրամ, նույնքան է Բագրատի մոր` տիկին Անահիտի թոշակը:

«Ամուսինս հույս չուներ, բայց ես հավատում էի, որ Աստված իմ տան հույսը կդնի մի բարի մարդու սրտում ու կտա ինձ», - ասում է Աստղիկը: Նրա երազանքն իրականություն է: Վանաձորում ապրող Մնացականյանների 6 հոգանոց ընտանիքին բնակարան նվիրեց ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերար Զարեհ Շահգալդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, Բագրատն ու Աստղիկը 3 երեխաների և Անահիտ տատիկի հետ ժամ առաջ տեղափոխվեցին նոր տուն` հիմնովին նորոգված, կահավորված և կենցաղային տեխնիկայով համալրված, իսկ Վանաձորի կենտրոնում տեղակայված հետերկրաշարժյան դոմիկը հիմնովին կքանդվի` իր հետ տանելով Մնացականյանների 28 տարվա մղձավանջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]