Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աշխարհի միլիոնատերերի կարողությունն առաջին անգամ գերազանցել Է 70 տրլն դոլարը

Աշխարհի միլիոնատերերի կարողությունն առաջին անգամ գերազանցել Է 70 տրլն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի միագումար կարողությունը 2017 թվականին աճել Է 10,6 տոկոսով եւ առաջին անգամ գերազանցել 70 տրլն դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Capgemini SA-ի ամփոփագրում:

World Wealth Report-ի տարեկան զեկույցի համաձայն, ունեւոր մարդկանց (high-net-worth individual, HNWI) թիվն անցյալ տարի ավելացել Է 1,6 միլիոնով, ընդ որում՝ նոր միլիոնատերերի երեք քառորդ մասը բաժին Է ընկել Հյուսիսային Ամերիկային եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ):

Այն մարդկանց թվաքանակը, որոնց ներդրվող ակտիվները գնահատվում են առնվազն 1 մլն դոլար՝ առանց հիմնական բնակության վայրը հաշվի առնելու, Հյուսիսային Ամերիկայում կազմում Է 5,66 մլն HNWI, Եվրոպայում՝ 4,83 մլն, ԱԽՏ-ում՝ 6,18 մլն, Մերձավոր Արեւելքում՝ 660 հազար, Լատինական Ամերիկայում՝ 600 հազար, Աֆրիկայում՝ 170 հազար: Ընդ որում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Չինաստանում 2017 թվականի վերջին ապրում Էր աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի 61,2 տոկոսը:

Միլիոնատերերի միագումար կարողությունն անցյալ տարի աճել Է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, առավելագույն աճը գրանցվել Է ԱԽՏ-ում՝ 14,8 տոկոս, երկրորդ տեղում Հյուսիսային Ամերիկան Է՝ 10,3 տոկոս: Ասիացի հարուստների կարողությունը գնահատվում Է ընդհանուր առմամբ 21,59 տրլն դոլար, հյուսիսամերիկացիներինը՝ 19,79 տրլն դոլար եւ եվրոպացիներինը՝ 15,85 տրլն դոլար:

Աշխարհի հարուստ քաղաքացիների կարողության գրեթե երրորդ մասը պահվում Է բաժնետոմսերում (30,9 տոկոսը), փոքր-ինչ պակաս մասը՝ դրամական միջոցներով եւ համարժեքներով (27,2 տոկոսը), անշարժ գույքին բաժին Է ընկնում 16,8 տոկոսը: Նշվում Է, որ ունեւոր մարդիկ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են դրսեւորում կրիպտոարժույթների նկատմամբ, հարցված միլիոնատերերի 29 տոկոսն իրենց հետաքրքրությունը բնութագրել են «բարձր» բառով:

Մինչեւ 2025 թվականը միլիոնատերերի կարողությունն աշխարհում կարող Է ավելանալ մինչեւ 100 տրլն դոլար, կանխատեսում Է Capgemini-ն: Դա գրեթե եռակի գերազանցում Է 2006 թվականի ցուցանիշը:

World Wealth Report-ն օգտագործում Է 71 երկրների տվյալները, որոնց բաժին Է ընկնում աշխարհի համախառն ազգային եկամտի 98 տոկոսը եւ գլոբալ ֆոնդային շուկաների կապիտալացման 99 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]