Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարը կանցկացվի Ջերմուկում: Մրցաշարին մասնակից ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Կրիշնա Հարիկրիշա (2666): Հայ գրոսմայստերներից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մրցաշարին կմասնակցեն Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը կմեկնարկի հունիսի 21-ի և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]