Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ամուսնությունը նպաստում Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազմանը. գիտնականներ

Ամուսնությունը նպաստում Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազմանը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուսնությունը նպաստում Է սիրտ-անոթային հիվանդությունների, ներառյալ ինսուլտի զարգացման, ինչպես նաեւ վաղաժամ մահվան ռիսկի նվազմանը: Այս եզրակացությանն են եկել Քիլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված Է Heart հանդեսում: Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները վերլուծել են 34 խոշոր ուսումնասիրություններ, որոնք անցկացվել են 1963-2015 թվականներին եւ նվիրված են եղել ընտանեկան վիճակի ու առողջության միջեւ կապ գտնելուն: Ընտրված կամավորների ընդհանուր թիվը կազմել Է ավելի քան 2 մլն մարդ, որոնք եղել են 42-ից մինչեւ 77 տարեկան:

Պարզվել Է, որ նրանք, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել, բաժանվել կամ այրիացել են, ավելի հաճախ են մահացել սրտի իշեմիկ հիվանդության կամ ինսուլտի պատճառով (մահվան ռիսկը բարձրացել Է 42 եւ 55 տոկոսով՝ համապատասխանաբար): Բաժանությունը նպաստել Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության աճին միջին հաշվով 25 տոկոսով, իսկ ինսուլտինը՝ 16 տոկոսով:

Այս արդյունքը բացատրվում Է նրանով, որ ամուսնացած մարդիկ ավելի շուտ են նկատում առողջության հետ կապված խնդիրները եւ վաղօրոք դիմում են բժշկի օգնությանը, ավելի լավ են պահպանում դեղորայքի ընդունումը, ավելի ապահովված են եւ ունեն ամուր սոցիալական կապեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]