Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ի ղեկավարները հունիսի 28 - 29-ի գագաթնաժողովում կքննարկեն միգրացիոն բարեփոխման հայեցակարգը

ԵՄ-ի ղեկավարները հունիսի 28 - 29-ի գագաթնաժողովում կքննարկեն միգրացիոն բարեփոխման հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները եվրոպական միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը կքննարկեն ԵՄ-ի հունիսի 28 - 29-ի գագաթնաժոովում: Հունիսի 19-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայի ղեկավարները կքննարկեն Եվրամիության միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը,- նշել Է դիվանագետը:- Խոսքը, մասնավորապես, կվերաբերի ապաստան ստանալուց հետո կեցության երկրի փոփոխման արգելափակման միջոցներին»:

Ավելի վաղ մի քանի եվրոպական աղբյուրներ հայտնել են, որ Եվրամիության 28 երկրների ղեկավարները պետք Է քննարկեն ԵՄ-ի հետ սահմանակից պետություններում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու թեկնածուների ընդունման կենտրոնների ստեղծումը՝ այնուհետեւ ԵՄ այն անձանց կարգավորված մուտքը կազմակերպելու համար, որոնց ապաստան կտարամադրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]