Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը նվազեցնում է սրտի ստենտավորման գները

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը նվազեցնում է սրտի ստենտավորման 
գները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում հունիսի 20-ից համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:  

«1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1.000.000 ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2.000.000 դրամի փոխարեն»,-նշված է Մուրադյանի գրառման մեջ: Նա հավելել է, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը:

«Համագործակցության հիմքում դրված էր մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն»,- վստահեցրել է ռեկտորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]