Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում Է ունեցել Սի Ցզինպինի հետ


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում Է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Yonhap գործակալությունը հղում անելով աղբյուրների:

Նրա տվյալներով՝ հանդիպումը կայացել Է Ժողովրդական ժողովների տուն (խորհրդարան) Կիմ Չեն Ունի ժամանումից տասը րոպես անց: Դրա մանրամասնությունների վերաբերյալ տեղակատվություն առայժմ չն ստացվել: Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել Է Կիմ Չեն Ունի այցի մասին, որը վերջին երեք ամսում երրորդ անգամ Է այցելում երկիր: Առաջին երկու այցերի մասին Չինաստանի իշխանությունները հասարակայնությանն իրազեկել Էին միայն դրանց ավարտից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ