Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշոտ Հակոբյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշոտ Հակոբյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 19-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով նախարարին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը կարևորեց տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման մեջ և ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը՝ ավելի ամրապնդելու համագործակցությունն այդ ոլորտներում։

Նախարար Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ունեցած մեծ դերակատարությանը, նշեց, որ մեծապես գնահատում է երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում (Տրանշ 3) չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Նախարարն ընդգծեց ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու, աշխատանքներում էական առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ճանապարհաշինական ծրագրերում և ՏՏ ոլորտում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունները։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]