Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս պահին կան անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է: «Ձեռքբերված տվյալները վկայում են մեծաթիվ անձանց ներգրավվածության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին: Ազգային ժողովը նրան անձեռնմխելիությունից զրկեց հունիսի 19-ին և համաձայնություն տվեց ազատությունից զրկելու միջնորդությանը: Ըստ դատախազության՝ կան բավարար հիմքեր նրան մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ (ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով) և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար (179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ