1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը մարտի 1-ի գործի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը 
մարտի 1-ի գործի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է մարտի 1-ի գործի վերաբերյալ ստացված նոր տեղեկություններ ներկայացնել հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը: Արթուր Դավթյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Այս գործի հետ կապված մեր սպասումներն ու հույսերը շատ-շատ են, և մենք առաջիկայում դրա հետ կապված տեղեկությունները պարբերաբար կներկայացնենք հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Դավթյանը՝ ընդգծելով, որ այս պահին այդ գործով ձեռք բերված տվյալների մասին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Նա անդրադարձավ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ եթե ձեռք բերվեն որևէ մեկին հարցաքննելու վերաբերյալ հիմքեր, այդ հիմքերի հիման վրա այդ անձինք կկանչվեն հարցաքննության: Նա նաև վստահեցրեց, որ հիմքերի առկայության դեպքում ցանկացած անձի նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]