Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում գրեթե 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի համար

Իտալիայում գրեթե 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի իրավապահներն իսպանացի գործընկերների հետ համատեղ հունիսի 19-ի առավոտյան կատարել են 58 մարդու ձերբակալություն, որոնք Հռոմի ծայրամասերից մեկի մաֆիական խմբավորման մասնակիցներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իտալիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:

Կարաբինավորների, ոստիկանության եւ իսպանական քաղաքացիական գվարդիայի գործողությունն անցկացվում Է ոչ միայն Հռոմում, այլեւ Սարդինիայում եւ Մոլիզեի ու Պիեմոնտի մարզերում, ինչպես նաեւ Իսպանիայի տարածքում: Խմբավորումը վերահսկում Էր Մոնտեսպակատոյի շրջանը եւ զբաղվում շորթումներով, թմրանյութերի առեւտրով, փողերի լվացմամբ: Նաեւ ձերբակալվածներին մեղսագրվում Է մարդու առեւանգում, անօրինականորեն զենք կրելը, կեղծարարություն ձեռնարկատիրական գործունեություն վարելիս:

Նրանց մեղսագրվող հանցագործությունների ցուցակում ծանրացուցիչ հանգամանքը նրանց կազմակերպության մաֆիական բնույթն Է: Իտալական արդարադատության համար այդ գործոնը, որպես կանոն, մեծացնում Է մեղքը, ինչը հանգեցնում Է պատժի ավելի ծանր ժամկետների: Բացի այդ, իրավապահները բռնագրավել են անշարժ գույքի 14 օբյեկտ, 12 առեւտրային ձեռնարկություն, տարբեր փոխադրամիջոցներ եւ ընկերություններում յոթ միլիոն եվրո ընդհանուր գումարի բաժնեմասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]