Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փիթսբուրգում գնդակահարել են ռեփեր Jimmy Wopo-ին. CBS

Փիթսբուրգում գնդակահարել են ռեփեր Jimmy Wopo-ին. CBS

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փիթսբուրգում (Փենսիլվանիայի նահանգ) հունիսի 18-ին գնդակահարել են ռեփ-կատարող Թրեյվոն Սմարթին, որը հանդես Էր գալիս Jimmy Wopo կեղծանվամբ: Հունիսի 19-ին այս մասին հայտնել Է CBS հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 21-ամյա ռեփերը եղել Է ավտոմոբիլում, երբ նրան Է մոտեցել մի այլ ավտոմեքենա, որտեղից կրակ են բացել Սմարթի եւ նրա ուղեկցի վրա: Երկուսն Էլ հրազենային վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ կատարողի մենեջերը Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ երիտասարդը վախճանվել Է ստացած վնասվածքներից: Ռեփերի ուղեկցի վիճակը գնահատվում Է՝ կայուն:

Ոստիկանությունը հարցաքննում Է վկաներին եւ որոնում կասկածյալներին: Jimmy Wopo-ն երաժշտությամբ զբաղվում Էր 14 տարեկանից եւ "Woponese" դեբյուտային ալբոմը ձայնագրել Է 2016 թվականի հուլիսին: Ավելի վաղ հաղորդվել Է եւս մեկ ամերիկացի ռեփերի՝ 20-ամյա Ջասեյ Դուեյն Օնֆրոյի զոհվելու մասին, որը հայտնի Է XXXTentacion կեղծանվամբ: TMZ պորտալի տվյալներով՝ հունիսի 18-ին անհայտ անձը մի քանի անգամ կրակել Է երիտասարդի վրա, երբ նա Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) դուրս Է եկել մոտոսալոնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]