Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Կայացել է «Մոսկովյան Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2018թ. առաջնությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է հունիսի 15-ին մեկնարկած «Մոսկովյան Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2018թ. առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է Հայաստանը և Արցախը ներկայացնող 34 մարզիկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջնությունը կազմակերպվել է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից` ԷՖՖԷ Բիլիարդ ակումբում։

Եռօրյա պայքարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել առաջատար մարզիկներ և Հայաստանի բիլիարդի հավաքականի անդամներ Ռազմիկ Վարդանյանը և Ռաֆիկ Պետրոսյանը։ Եզրափակիչ հանդիպման ընթացքում ավելի ուժեղ գտնվեց ՀՀ բազմակի չեմպիոն Ռազմիկ Վարդանյանը։ Ռաֆիկ Պետրոսյանը երկրորդն է, իսկ Կորյուն Հովհաննիսյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 

ՀԲՍՖ փոխնախագահներ Սամվել Չախալյանի և Սամվել Հունանյանի կողմից հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և դրամական մրցանակներով։ Չեմպիոն Ռազմիկ Վարդանյանին շնորհվեց նաև գավաթ։

ՀԲՍՖ ղեկավար Իգոր Խաչատուրովը հայտնեց, որ Վրաստանի բիլիարդի ֆեդերացիայի հետ պայմանավորվածության համաձայն 2018թ. աշնանը կկայանա Հայաստան - Վրաստան մրցախաղ, որին իրավունք կստանա մասնակցելու ավարտված առաջնության ընթացքում լավագույն արդյունք ցույց տված 10 մարզիկ։

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոնֆեդերացիայի հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ