Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ

Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, hունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23:40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։

Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են:

Թեև ոստիկանությունը չի հայտնում, թե կոնկրետ որ Հովհաննես Հովսեփյանի մասին է խոսքը, սակայն որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա հիշատակվող Հովսեփյանը 2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]