Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրադատարանը սկսել է ուսումնասիրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի բողոքի հանգամանքները

Եվրադատարանը սկսել է ուսումնասիրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի բողոքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրադատարանը ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի բողոքի հիման վրա ուսումնասիրություն է սկսել նրա գործի մի քանի դրվագների շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ուսումնասիրություն է իրականացնելու Մուխտարլիի ձերբակալության հանգամանքների, մինչև դատը նրա ձերբակալության, ապօրինաբար լրագրողի հեռախոսը գաղտնալսելու և առևանգման ճանապարհով Վրաստանից Ադրբեջան տեղափոխելու դեպքերի հետ:

Լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ վերջինիս տեղեկացնելով, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ:

Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմը, ով ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը, հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:

Ադրբեջանական դատարանը Աֆղան Մուխտարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]