1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով Ծաղկաձորում բացօթյա համերգային ծրագիր է անցկացվել

Հայաստանի մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով Ծաղկաձորում բացօթյա համերգային ծրագիր է անցկացվել

  ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերի բնակիչներին պրոֆեսիոնալ երգ ու պարին ևս մեկ անգամ հաղորդակից դարձնելու նպատակով Ծաղկաձորի հրապարակում «Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է գեղեցիկ բացօթյա համերգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված միջոցառմանը ներկայացվել են ինքնատիպ պարային ու երաժշտական համարներ, հանդես են եկել խմբեր Երևանից ու տարբեր մարզերից: Մասնակիցներն արժանացել են գավաթների ու պատվոգրերի:

«Մեր կենտրոնն արդեն երրորդ տարին է Ծաղկաձորում նման համերգային ծրագիր կազմակերպում: Նպատակն է պրոֆեսիոնալ պարն ու երգը ներկայացնել նաև հանրապետության մարզերում, որպեսզի մարզային բնակչությունը ևս անմասն չմնա մշակութային կյանքից»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մարզաբնակ հանդիսատեսը միշտ ոգևորությամբ է ընդունում նմանատիպ միջոցառումները: Այս համերգն էլ բացառություն չէր: Մշակութային կենտրոնը նախատեսել է նաև մի շարք համերգներ հանրապետության այլ մարզերում: Առաջիկայում համերգներ տեղի կունենան նաև Սևանում և Դիլիջանում:

 «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին: Այն համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոններով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]