Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի սեւծովյան առողջավայրերը կթանկանան

Վրաստանի սեւծովյան առողջավայրերը կթանկանան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիս – օգոստոսին Վրաստանի սեւծովյան առողջավայրերում գները կբարձրանան ինչպես հյուրանոցներում եւ ընտանեկան տիպի տներում, այնպես Էլ ռեստորաններում եւ սրճարան-բարերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ռեզոնանսի»-ն:

Սեւծովյան աղողջավայրերն արդեն ընունում են առաջին հանգստացողներին: Ինչպես եւ անցյալ տարիներին, այստեղ, հիմնականում, առաջատարները Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բլառուսից ժամանող զբոսաշրջիկներն են: Վրաստանի քաղաքացիներն Աջարիայի առողջավայրերում առայժմ քիչ են: Այս փուլում Բաթումում բնակարանի գինը կազմում Է շաբաթական 600-ից մինչեւ 800 լարի: Քոբուլեթում մեկ սենյակը կարելի Է վարձակալել օրական 30-ից մինչեւ 70 լարիով, իսկ Ուրեքիում՝ 15-ից մինչեւ 40 լարիով: Ինչ վերաբերում Է ընտանեկան տիպի հյուրանոցներին, ապա այնտեղ գներն ավելի բարձր են եւ հասնում են օրական 120 – 150 լարիի:

«Ըստ երեւույթին, ճգնաժամն ազդել Է նաեւ զբոսաշրջիկների վրա: Նրանց մեծ մասը բնավ չի դասվում բարձր եկամուտ ունեցողների սեգմենտին: Ստիպված ենք լինում զիջումների գնալ գնի հարցում: Մենք ջանացել ենք թեկուզեւ առաջին փուլում գները չբարձրացնել»,- ասել Է հյուրանոցներից մեկի սեփանականատեր Թամազ Ջինչարաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]